Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հինգ մթերք, որոնք նպաստում են քնելուն. news.am

Հինգ մթերք, որոնք նպաստում են քնելուն. news.am

Անքնությունը, որը զգալիորեն վատացնում է մարդու  կյանքի որակը, բավականին տարածված երեւույթ է աշխարհում՝ դրանով տառապում է  մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը: NEWS.am Medicine-ի խմբագրությունը բազմիցս գրել է լավ քնելուկարեւորության, ինչպես նաեւ քնի հիգիենայի մասին, որն օգնում է պայքարել անքնության դեմ: Պարզվում է, որ որոշ մթերքներ նույնպես կարող են նպաստել խորը քնին:

Ձու

Ձուն պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որը հանգստացնում է, հանում լարվածությունն ու օգնում խորը քնելուն: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 2-3 ժամ առաջ ուտել լավ եփած ձու՝ բանջարեղենով: Նման ընթրիքը չի գիրացնում ու նպաստում է ավելի հանգիստ քնելուն:

Բանան

Բանանը եւս հայտնի միջոց է անքնության դեմ: Կալիումի բարձր պարունակության շնորհիվ բանանը սեդատիվ ներգործություն է ունենում ու նպաստում խորը քնին:

Խաղող

Խաղողը պարունակում է մելատոնին, որն ազդում է քնելու  ու արթնանալու բնական ցիկլերի վրա: Ճիշտ է, խաղողով չափից շատ հրապուրվել չարժե,  քանի որ այն շատ շաքար է պարունակում:

Յոգուրտ

Յոգուրտի մեջ կա կալցիում՝ նյութ, որը նպաստում է տրիպտոֆանի ու մելատոնինի մակարդակի բարձրացմանը: Եթե տառապում եք անքնությունից, փորձեք երեկոյան մի քիչ յոգուրտ ուտել, ցանկալի է բնական՝ առանց շաքարի ու հավելանյութերի:

Վարսակաշիլա

Մարդկաց մեծամասնության մոտ վարսակաշիլան ասոցացվում է նախաճաշի հետ, սակայն որոշ մասնագետներ հավաստիացնում են,  որ այն շատ հարմար է նաեւ ընթրիքի համար.  վարսակի մեջ կա բավականին շատ մագնեզիում ու կալիում, ինչն օգնում է խորը քնելուն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. moyamaska.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ